Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Tesla»-ն և «ֿBMW»-ն, ապա «Opel Astra»-ն բախվել է վթարված ավտոմեքենաներին, կայանված «Honda»-ին և հայտնվել ճամփեզրի ջրատարում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 40-ամյա Արա Մ․-ի վարած «Tesla» մակնիշի և 30-ամյա Էդգար Կ․-ի վարած «ֿBMW» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Մ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է վթարված ավտոմեքենաներին, ապա Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ու․-ի կողմից կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենային և հայտնվել ճամփեզրի ջրատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կարեն Մ․-ն և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Շիրակ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նիկոլայ Նահապետյանը և կրտսեր պարեկ Սմբատ Հակոբյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։