Ձեր ուժը կարևոր դեր ունի ավելի համերաշխ հասարակություն կառուցելու գործում. Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայուհիներ,
Կինը հիմք է ու հենարան,
ուժ է ու սփոփանք,
աջակից է ու մղող,
սթափեցնող է ու հուսադրող!
Կանանց միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում և խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր այն կանանց, ովքեր ամեն օր իրենց նվիրումով ու աշխատանքով ամրացնում են մեր ընտանիքները, համայնքները և մեր հայրենիքը։
Ձեր ուժը, իմաստությունն ու նվիրվածությունը կարևոր դեր ունեն ավելի արդար, համերաշխ և բարեկեցիկ հասարակություն կառուցելու գործում։
Ուստիև, փորձենք լինել ավելի հաշտ, ստեղծարար, արդար, ինքնաբավ, բարի, հանդուրժ, ներող, հասկացող, ըմբռնող»։