211652_close_icon
views-count3169 դիտում article-date 14:40 08-03-2026

Այս օրը լավ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու այն կարևոր ներդրումը, որ կանայք ունեն ՆԳՆ ոստիկանության համակարգում․ Կամո Ցուցուլյան ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ

Կանայք իրենց գիտելիքով և պատրաստվածությամբ ակտիվորեն մասնակցում են համակարգի խնդիրների լուծմանը՝ իրականացնելով բարդ և պատասխանատու աշխատանք. ՆԳՆ ոստիկանության պետ

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ։

Այս օրը լավ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու այն կարևոր ներդրումը, որ կանայք ունեն ՆԳՆ ոստիկանության համակարգում։ Ձեր ներկայությունն ու ակտիվ ներգրավվածությունը տարիների ընթացքում դարձել է ոստիկանության զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը։

Այսօր ոստիկանությունում ծառայող կանայք իրենց գիտելիքով, պատասխանատվությամբ և մասնագիտական պատրաստվածությամբ ակտիվորեն մասնակցում են համակարգի խնդիրների լուծմանը՝ իրականացնելով բարդ և պատասխանատու աշխատանք։

Ձեր դերակատարությունը կարևոր է ոչ միայն ոստիկանության համակարգի զարգացման, այլև հասարակության անվտանգության ամրապնդման տեսանկյունից։

Կրկին շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն, նոր ձեռքբերումներ և հաջողություններ։
Երջանկություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին։

Կամո Ցուցուլյան
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ

Նմանատիպ նյութեր