211652_close_icon
views-count886 դիտում article-date 09:53 08-03-2026

Մարտի 8-ը ևս մեկ առիթ է՝ արժևորելու կանանց կարևոր դերը հասարակության կյանքում. Տիգրան Ավինյան

Մարտի 8-ը ևս մեկ առիթ է արժևորելու կանանց կարևոր դերը հասարակության կյանքում։ Տարբեր ոլորտներում իրենց աշխատանքով, մասնագիտական գիտելիքով և ստեղծագործ մտածողությամբ կանայք զգալի ներդրում ունեն մեր քաղաքի և երկրի զարգացման մեջ։

Երևանում ևս կան բազմաթիվ կանայք, ովքեր իրենց աշխատանքով ձևավորում են քաղաքի առօրյան՝ կրթության, գիտության, մշակույթի, ճարտարապետության և բազմաթիվ այլ ոլորտներում։

Սիրելի կանայք, սիրելի աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով հաջողություններ, ստեղծագործ ուժ և բազմաթիվ գեղեցիկ օրեր։

Տիգրան Ավինյան

 

Նմանատիպ նյութեր