211652_close_icon
views-count649 դիտում article-date 19:10 02-03-2026

Emirates Airlines-ը հայտարարել է մարտի 2-ից թռիչքների մասնակի վերսկսման մասին

 Emirates Airlines-ը հայտարարել է, որ մարտի 2-ի երեկոյան կվերսկսի գործունեությունը և կիրականացնի սահմանափակ թվով չվերթներ՝ առաջնահերթություն տալով արդեն իսկ ամրագրված ուղևորներին։

«Մենք առաջնահերթություն ենք տալիս արդեն իսկ ամրագրված ուղևորներին, և նրանք, ովքեր վերամրագրվել են այս սահմանափակ չվերթների համար, կտեղեկացվեն անմիջապես Emirates-ի կողմից»,- ասված է ավիաընկերության հայտարարության մեջ։ Ավիաընկերությունն ուղևորներին կոչ է արել «չմեկնել օդանավակայան, եթե չեն ստացել համապատասխան ծանուցում»։

Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ «բոլոր մյուս չվերթները մնում են կասեցված մինչև հետագա ծանուցում»։

Նմանատիպ նյութեր