Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են «Infiniti FX 35»-ը, «Nissan Altima»-ն, «Ford Focus»-ը, «Mercedes»-ը և «Volvo»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են «Infiniti FX 35», «Nissan Altima», «Ford Focus», «Mercedes» և «Volvo» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սահակ Գալստյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։