211652_close_icon
views-count1183 դիտում article-date 19:30 26-02-2026

Վահագն Չախալյանի կալանքը փոխվեց տնային կալանքով

Վահագն Չախալյանի կալանքը փոխվեց տնային կալանքով:  Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց հասարակական գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխել տնային կալանքով։

Դատարանի նշած հասցեում գտնվող տանը Չախալյանը չի կարող հյուրեր ընդունել, բացառությամբ մերձավոր ազգականների, ընտանիքի անդամների, պաշտպանների։ Տնային կալանքի ընթացքում վերահսկողությունն իրականացվելու է էլեկտրոնային միջոցներով։

Հիշեցնենք, որ նա մեղադրյալ է Բագրատ Սրբազանի և 17-ի գործով։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։

Նմանատիպ նյութեր