211652_close_icon

Այս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի․ Տիգրան Աբրահամյան

views-count718 դիտում article-date 10:09 25-02-2026
Մի երկու օր առաջ ռադիոյով քաղաքապետարանի խորհրդակցությունից հատվածներ էի լսում։ Եթե դա լսեր դրսից եկած, մեր երկրից անտեղյակ մարդ, կմտածեր, թե նոր-նոր ընտրված քաղաքապետ է՝ նոր է ծանոթանում աշխատանքին ու խնդիրներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Քննարկումը սարսափելի որակի ու բովանդակության էր՝ արհեստական բնույթի «նկատողություններ» տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին և ժանրի մեջ տեղավորվող ցածրորակ երկխոսություն։

Այս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի։ Ասֆալտը մեկ տարի չի ձգում, փողոցներում արվող սալիկապատումը՝ մեկ սեզոն, մայթերն ու փողոցները փոշու ու աղբի մեջ են։ Նույնիսկ փողոցային «կարկատան» չեն կարողանում անել։

Առկա լուրջ խնդիրների մասին, սրանց գոյության պայմաններում, անիմաստ է խոսել՝ երթևեկություն, տրանսպորտ, ենթակառուցվածքային ծրագրեր։ Ամեն ինչ տապալել են։

Ու դեռ խոսում են, գլուխ գովում, հոխորտում, իսկ տակը՝ զրոյական վիճակ»,-գրել է Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր