211652_close_icon

Մեծագույն դժբախտություններից է, երբ հարևանդ հրեշ է․ Պարույր Հայրիկյան

views-count1261 դիտում article-date 22:06 16-04-2023
Aravot.am-ի փոխանցմամբ՝ «Ազգային ինքնորոշում միավորման» (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը սոցցանցային ուղիղ միացմամբ այսօր Կապանից հայտարարել է․ «Տխուր է Կապան մտնելիս օդանավակայանի հարևանությամբ տեսնել քեզ ոչնչացնելը նպատակ ազդարարած հրեշների ներկայությունը։ Մեծագույն դժբախտություններից է, երբ հարևանդ հրեշ է։ Տխուր է, որ այս ամենը տեղի ունեցավ նաև մեր մեղավորության պատճառով»։

«Եթե թույլ ենք տալիս, որ մեր ճակատագիրը տնօրինեն այս մակարդակի անշնորհքները՝ փչացած մարդիկ․․․ Կարդացեք նրա այսպես կոչված գիրքը՝ հասկանալու համար, թե ինչ արժեհամակարգ է նա կրում։ Երբ թույլ ես տալիս նրան տնօրինել ճակատագիրդ, բնականաբար, կունենաս նման հետեւանքներ։ Բայց ամեն ինչ կորած չէ»,- նշել է Պարույր Հայրիկյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 
 

Նմանատիպ նյութեր