211652_close_icon
views-count20254 դիտում article-date 14:39 21-08-2017

Վայքեցի փոքրիկը տառապում է ծանր հիվանդությամբ և մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աղվան Նորիկի Երվանդյանը ծնվել է Վայքում 2005 թվականին: 2012 թվականին երեխայի զգացողությունը կտրուկ վատացել է, և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց: Մինչ օրս երեխան գտնվում է բժշկական հսկողության տակ: Բուժվում է Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Ծնողները դիմել են Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց և որոշակի բուժում ստանալուց հետո նրան ուղեգրել են Արյունաբանական կենտրոն: Չորս տարեկանից երեխան բողոքել է ուժեղ գլխացավերից, սրտխառնոցից և գլխպտույտից: Նրա մոտ ախտորոշվել է Հիպոքրոմ անեմիա: Հիմա նրա վիճակն ավելի է բարդացել, և հիվանդությունը կոչվում է տարասեմիա: Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով վիճակում և չի կարողանում իրականացնել տղայի հետազոտություններն ու դեղորայքային բուժումը, իսկ այդ ամենը տարեկան կտրվածքով կազմում է 3000-4000 դոլար: Աղվանի ծնողները դիմում են ողջ հայությանը՝ օգնելու իրականացնել բուժման հետագա ընթացքը: Տղայի տատիկի՝ Ալվարդ Թադևոսյանի անունով բացվել են հաշվեհամարներ ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ բանկում՝ [b]16035005081302 ՀՀ դրամ; 16035005081303 ԱՄՆ դոլար; 16035005081304 ԵՎՐՈ; 16035005081305 ՌԴ ռուբլի; SWIFT:ARMJAM22:[/b] Մայրիկի՝ Արուս Հովհաննիսյանի հեռախխոսահամարն է. +37477 770 221:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր