211652_close_icon

Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում․ Գևորգ Դանիելյան

views-count511 դիտում article-date 12:15 19-02-2026
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.

Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում:

Յուրաքանչյուրիս պարտքն է բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով սատարել Հայի այս եզակի տեսակին՝ Ռուբեն Վարդանյանին: Ռուբենի և պատանդառված մյուս գործիչներին շինծու դատավարություններով ոչ թե փորձում, այլ հենց այս պահին ուղղակի օգտագործում են մեր նորանկախ պետականության ողջ շրջափուլը միջազգային չափանիշներով գնահատել իբրև մարդկության դեմ ուղղված հանցավոր գործունեություն: Եվ դա անում է մի Երկրի իշխանություն, որ հենց ինքն է կատարել ու ներկայումս շարունակում է ցեղասպան քաղաքանություն՝ բարբարոսաբար ոչնչացնելով կամ յուրացնելով Արցախի հոգևոր ժառանգությունը: Այն, ինչը հնարավոր չէր անարգել անել միջազգային դատական ատյաններում, ինչից իրենք իբր որպես փոխզիջում՝ հրաժարվեցին, անում են ազգային դատական ատյանների գործադրմամբ ….

Նմանատիպ նյութեր