211652_close_icon

ՀՀ–ում ռուս դիվանագետները շնորհավորել են Մեծ Հայրենականի վետերան Հոկտեմբեր Ստեփանյանին

views-count451 դիտում article-date 16:46 18-02-2026
Ռուս դիվանագետները շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի վետերան Հոկտեմբեր Արիստակեսի Ստեփանյանին շնորհավորել են 97-ամյակի առթիվ և Ռուսաստանի դեսպանության անունից բացիկ են հանձնել նրան։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ այս մասին հայտնում է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հոկտեմբեր Ստեփանյանն աշխատել է թիկունքում՝ վերանորոգելով ռազմաճակատից եկող շոգեքարշերն ու երկաթուղային շարժակազմերը։

«Գիշեր-ցերեկ ինձ կանչում էին, ասում էին՝ շոգեքարշ է եկել, պետք է գործ անել։ Ես վերանորոգում էի, և շոգեքարշը նորից շարունակում էր աշխատել։ Այդպես աշխատել եմ մինչև պատերազմի ավարտը։ Մենք պետք է աշխատեինք հաղթանակը մոտեցնելու համար», –պատմել է վետերանը։

Ռազմաճակատից գնացքները գալիս էին օր ու գիշեր՝ բերելով բեռնատար, սանիտարական և ռազմական շարժակազմեր։ Շոգին թե ցրտին դեպոյի աշխատակիցները միշտ տեղում էին և աշխատում էին լիարժեք նվիրումով։

Հոկտեմբեր Ստեփանյանը Երևանի շոգեքարշային դեպո է ընդունվել 1942 թվականի հուլիսին, երբ 13 տարեկան էր, և յուրացրել վարպետ-վերանորոգողի մասնագիտությանը։ Նա նշում է, որ հարևան տների բնակիչներն ակտիվ օգնում էին ռազմաճակատին՝ բերելով սնունդ, հագուստ և անհրաժեշտ այլ իրեր։

Ստեփանյանն ավելի քան կես դար աշխատել է երկաթուղում աշխատանքին և մինչ օրս փոխանցում է իր սերնդի հերոսության ու անձնազոհության մասին հիշողությունները։

Նմանատիպ նյութեր