211652_close_icon

Հոյակապ եմ, լավ է, ամեն ինչ լավ է. Միքայել Սրբազանը դուրս գրվեց հիվանդանոցից

views-count682 դիտում article-date 13:31 17-02-2026
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից, գրում է tert.am-ը։

«Հոյակապ եմ, լավ է, ամեն ինչ լավ է»,-ինչպես եք ձեզ զգում հարցին ի պատասխան ասաց Սրբազանը։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդին 2 անգամ վիրահատել են:

Հարցին` ի՞նչ կասեք Ձեր ծառայակից ընկերներին, Միքայել Սրբազանը պատասխանեց, թե իրենք գիտեն իրենց անելիքը։

Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Նա կալանավորվել է հունիսի 28–ին։

Վերաքննիչ դատարանը փետրվարի 6-ին Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով։

Նմանատիպ նյութեր