211652_close_icon

Իլյա Թոփուրիայի մարզիչը ծաղրել է Արման Ծառուկյանին

views-count616 դիտում article-date 16:32 15-02-2026
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Թոփուրիայի մարզիչ Խավի Կլիմենտը կարծիք է հայտնել Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի մասին՝ նշելով, որ իր սանը հեշտությամբ կհաղթահարի հայ մարտիկի արգելքը։

«Արմանը չի կարողանա հաղթել։ Նա չունի այն ուժը, որը թույլ կտա առավելության հասնել Թոփուրիայի նկատմամբ։ Սա խառը մենամարտեր (MMA) է, այլ ոչ թե ըմբշամարտ։ Այստեղ հարվածում են։

Ծառուկյանը Իլյայի մակարդակին չէ։ Իլիան նրան նոկաուտի կենթարկի»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ABC-ն։

Հիշեցնենք, որ Իլյա Թոփուրիան իր վերջին մենամարտն անցկացրել է UFC 317 մրցաշարի շրջանակում՝ մրցելով բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ։ Իսպանացի մարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել առաջին ռաունդում՝ նվաճելով Դանա Ուայթի փրոմոուշենի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։

Armsport
 

Նմանատիպ նյութեր