211652_close_icon

Եթե ՌԴ-ն կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն, մենք դրանից օգուտ ունենանք, «պրոբլեմ» չունենք. Պապոյան

views-count469 դիտում article-date 15:34 14-02-2026
Եթե ՌԴ-ն կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից քաղաքական, տնտեսական և անվտանգային օգուտներ ունենանք, մենք «պրոբլեմ» չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Խնդիրը նրանում է, որ չենք կարող ասել՝ դե, եկեք, օրինակ այս երկրի համար մեր շահերը զոհենք, չենք կարող ասել: 

Ցանկացած պարագայում, երբ դրվի ՀՀ-ի և ԱՄՆ-ի շահը, մենք ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու, դրվի ՀՀ-ի և ՌԴ-ի շահը, մենք ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու»,-նշել է նա և հավելել՝ բոլորին շատ սիրում ենք, բոլորի նկատմամբ հարգանք ունենք, բայց ցանկացած պարագայում, երբ նժարին դրվի Հայաստանի և որևէ բարեկամ, գործընկեր, ռազմավարական դաշնակից, մենք մեր շահն ենք առաջնահերթ համարելու: 

Նմանատիպ նյութեր