53119 դիտում
11:59 30-04-2020
Եթե մեղմացումների արդյունքում վարակի տարածման տեմպն աճի այն աստիճան, որ առողջապահական համակարգը չհասցնի սպասարկել, ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ. Տիգրան Ավինյան
Եթե մենք տեսնենք, որ այս մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետևանքի, և վարակի տարածման արագությունն ու տեմպը աճում է այն աստիճան, որ մենք մտավախություն ունենանք, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդների, ես կարծում եմ, որ միանշանակ ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժմի կարող ենք վերադառնալ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման հետևանքով առկա սահմանափակումներին:
«Դրա համար շատ կարևոր է սահմանված կանոնները խստորեն պահպանելը տնտեսվարողների կողմից, քանի որ ավելի շատ իրենց շահերից է դա բխում: Պետք չէ լինել անվախ և պետք է լինել զգուշավոր, որ չանդրադառնանք հին ռեժիմներին»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչ այս բժշկական հսկողության ներքո են պահել կորոնավիրուսով վարակված այն մարդկանց, որոնք բուժման կարք չունեն, այլ պահել են, որ չտարածվի վարակը:
Նա նշեց, որ կարող են գնալ նոր քաղաքականության, ըստ որի՝ բուժհաստատություններում պետք է գտնվեն այն մարդիկ, ովքեր ունեն բժշկության կարիք: «Մենք նոր քաղաքկանության պայմաններում կարողանալու ենք սպասարկել 1500 ծանր դեպք, իհարկե, հաշվի առնելով, թե նրանցից քանիսը թոքերի օդափոխման սարքի կարիք կունենան»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ իրենք պարտավոր են այս իրավիճակի մասին հանրությանը իրազեկել: «Սկսած առաջին դեպքի արձանագրումից մինչ օրս՝ հանրությունը կառավարությունից հարյուր տոկոս լիարժեք տեղեկություն է ստացել բոլոր փաստերի մասին»,-հավելեց նա:
Նմանատիպ նյութեր
970 դիտում
19:03 05-04-2020
Տիգրան Ավինյան. Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
886 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը