211652_close_icon

Ռուսաստանցի բլոգեր Մարգարյանը դատարանին խնդրել է իր գործը քննել հատուկ ընթացակարգով

views-count490 դիտում article-date 23:17 13-02-2026
 Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու մեջ մեղադրվող ռուսաստանցի բլոգեր Արսեն Մարգարյանը դատարանին խնդրել է իր գործը հատուկ ընթացակարգով քննել։ Դրա մասին հայտնել են Մոսկվայի քաղաքային դատարանից։

«Ստացվել է Մարգարյանի միջնորդությունը՝ գործը առանց ապացույցների ուսումնասիրության քննելու մասին»,- պարզաբանել են ատյանում։


Հատուկ ընթացակարգը պահանջում է մեղքի լիակատար ընդունում և զղջում։ Պատիժը չի կարող գերազանցել հոդվածի համար նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդը։

2025 թվականի օգոստոսին Մարգարյանը ձերբակալվել է Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու մեղադրանքով։ Լրատվամիջոցների հաղորդագրությունները ցույց են տվել, որ մեղադրանքների համար պատճառ են դրաձել Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Մատրոսովի դեմ անպարկեշտ արտահայտությունները՝ անձնազոհության թեմային նվիրված հաղորդման ժամանակ։

Ձերբակալությունից հետո բլոգերը հրապարակել է գրառում, որում խոստովանել է իր սխալները և այն «անառողջ վիճակը», որում նա անցկացրել է իր հաղորդումները։ Ըստ նրա՝ լրատվամիջոցների կերպարը չի արտացոլում իրական մարդուն. կուլիսներում նա օգնել է «մեր ռազմաճակատին՝ Հատուկ ռազմական գործողությանը» և «դժվարին իրավիճակներում հայտնված կանանց»։

Նմանատիպ նյութեր