211652_close_icon

ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին

views-count304 դիտում article-date 22:46 10-02-2026
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ Մունիր Սաթուրին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսը, Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներ Միրիամ Լեքսմանն ու Դան Բառնան հանդես են եկել համատեղ հայատարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանում պահվող հայ գերիիների գործերով փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանի կայացրած վճիռը՝ զգուշացնելով, որ դա կարող է վնասել Հարավային Կովկասում ձևավորվող փխրուն, բայց դրական խաղաղության մթնոլորտին։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, պատգամավորները խորը ափսոսանքով են արձանագրել Բաքվի դատարանում կայացված վճիռները՝ ընդգծելով, որ դրանք ներառում են նաև ցմահ ազատազրկման հինգ դատավճիռ։

Համատեղ հայտարարությունը շեշտում է, որ դատական այս զարգացումները տեղի են ունենում զգայուն փուլում, երբ անցած տարվա ընթացքում Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում նկատվել են խաղաղության և վստահության որոշակի ազդակներ։ Պատգամավորները հիշեցնում են, որ 2025 թ. օգոստոսի 8-ին կողմերը Վաշինգտոնում հայտարարեցին առաջընթացի մասին և նախաստորագրեցին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը։

Նմանատիպ նյութեր