211652_close_icon

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և չորս ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

views-count415 դիտում article-date 14:42 09-02-2026
Փետրվարի 9-ին «Ռամադա» հյուրանոցում կայացել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և «Ինգո Արմենիա», «ԷՖԵՍ», «Լիգա ինշուրանս» և «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։

Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի զարգացման և առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ՝ պարբերաբար փոխանակելով տեղեկատվություն և քննարկելով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Համագործակցությունը միտված է շահառուների սպասարկման գործընթացների և ծառայությունների հասանելիության բարելավմանը, տվյալների անվտանգ և ժամանակին փոխանակմանը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակման միջոցով։

Կողմերը կարևորում են պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը՝ որպես առողջապահական համակարգի համալիր զարգացման, ծառայությունների որակի բարձրացման, ապահովագրված անձանց սպասարկման որակի բարելավման և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդման արդյունավետ գործիք։

Նմանատիպ նյութեր