Իրանի նախագահը քայլ առաջ է որակել Օմանում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկնաբանել է ուրբաթ օրը Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցած անուղղակի միջուկային բանակցությունները՝ դրանք որակելով որպես «քայլ առաջ»։
Իրանի նախագահը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ ընդգծել է, որ դիվանագիտությունը մնում է Թեհրանի հիմնական ռազմավարությունը՝ վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային քաղաքականությունը ղեկավարվում է միջազգային իրավունքով և «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրում ամրագրված իրավունքներով։
«Իրան-ԱՄՆ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանի բարեկամ կառավարությունների աջակցությամբ, քայլ առաջ էին։ Երկխոսությունը միշտ եղել է մեր ռազմավարությունը։ Մեր տրամաբանությունը միջուկային հարցերում «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրում ամրագրված իրավունքներն են»,- գրել է Իրանի նախագահը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի խոհրդարանը երկուշաբթի դռնփակ ռեժիմով քննարկելու է ԱՄՆ-իրան բանակցությունների արդյունքները։ Զեկույցով հանդես է գալու ԱԳ նախարար Արաղչին։