Հնդկաստանում առնվազն ինը դպրոցական Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով
Հնդկաստանում օգոստոսի 6-ին տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն 9 աշակերտ է զոհվել, ևս 3 աշակերտ լուրջ վնասվածքներ ստացել։ Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել երկրի Ութարաքանդի հյուսիսային նահանգում։ Դպրոցական ավտոբուսն ընկել է կիրճը։
Նշվում է, որ տեղի դպրոցի 18 աշակերտների փոխադրող ավտոբուսը ցած է գլորվել լեռան լանջից ու շրջվել։
Նախնական տեղեկատվությունների համաձայն՝ վարորդը չի կողմնորոշվել լեռնային ճանապարհի բարդ հատվածում: