ԵԱՀԿ-ն կանգնած է ինքնաոչնչացման իրական սպառնալիքի առջև․ Լավրով
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) խորը ճգնաժամի մեջ է և կանգնած է ինքնաոչնչացման իրական սպառնալիքի առջև: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսի և կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցությունները բացելիս:
«Ես նույնիսկ մանրամասն չեմ անդրադառնա այն օրինակներին, թե ինչպես է ԵԱՀԿ-ն հայտնվել խորը ճգնաժամի ներկայիս իրավիճակում և մոտեցել ինքնաոչնչացման իրական սպառնալիքին։ Պատճառը շատ պարզ է՝ արևմտյան երկրների մեծ մասի արմատական հեռացումը Հելսինկիի եզրափակիչ ակտում և հետագա տարիներին ԵԱՀԿ գագաթնաժողովներում ընդունված հռչակագրերում ամրագրված վեհ սկզբունքներից», – նշել է Լավրովը։