211652_close_icon

Պղնձաձուլարան կառուցելը մեր օրակարգից երբեք դուրս չի գալիս. Գևորգ Պապոյան

views-count463 դիտում article-date 15:10 06-02-2026
Պղնձաձուլարան կառուցելը մեր օրակարգից երբեք դուրս չի գալիս, և մենք մեր բոլոր՝ և՛ լոկալ, և՛ դրսի գործընկերների, արտադրողների, ոլորտում փորձ ունեցող գործընկերների հետ շարունակական աշխատանքի մեջ ենք, որպեսզի արժեշղթան կարողանանք երկարացնել: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը որոշակի հարցադրումներ այդ մասով անում է, այսինքն՝ պղնձաձուլարանի բացումը նաև կապում են նոր հանքավայրի բացման հետ, այսինքն՝ իրենք նշում են, որ ծավալները պետք է ավելանան:

Բայց մենք կարծում ենք, որ նույնիսկ առկա ծավալները պետք է որ բավարար լինեն, որպեսզի կարողանանք ավելի երկար արժեշղթա ունենալ:

Սա մեր կարծիքն է, և աշխատանքն այս ուղությամբ շարունակվում է»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր