Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ է սահմանվել փետրվարի 6-ից նոյեմբերի 20-ը
2026 թվականի համար նախատեսվում է սահմանել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափաքանակ, որսի իրականացման ժամկետը սահմանում ենք սույն թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 5-ի նիստին ասաց ՇՄ նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ներկայացնելով 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը:
«Որոշման մշակման համար հիմք են հանդիսացել 2025-ին ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած՝ Սևանա լճում ձկան պաշարների հաշվառման տվյալները, համաձայն որի՝ 2025-ի տարեվերջին լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591,8 տոննա, որից արդյունագործական ամբողջ պաշարը կազմել է 1373,9 տոննա: Գիտական կենտրոնը, ըստ պայմանագրի, 2026-ի ամռանը կիրականացնի ուսումնասիրությունների երկրորդ փուլը, որի հիման վրա կսահմանվի հավելյալ չափաքանակ աշնանային որսաշրջանի համար»,- ասաց նա:
Համաձայն Հարկային օրենսգրքի փոփոխությունների՝ 2026-ի սիգ ձկնատեսակի համար բնօգտագործման վճարը 1 կգ-ի դիմաց սահմանվել է 200 դրամ նախկին 65 դրամի փոխարեն: Բնօգտագործման վճարները կվճարվեն ոչ թե փաստացի օգտագործված ծավալի, այլ տրամադրված չափաքանակի համար:
Նախարարի տեղակալը ներկայացրեց նաև նախորդ տարիների վիճակագրությունը:
«2025-ին սահմանել ենք 1123 տոննա որսի թույլատրելի չափաքանակ երեք փուլով. 1-ին փուլում՝ 314 տոննա, երկրորդ փուլում՝ 189 տոննա, 3-րդ փուլում՝ 620 տոննա: Փաստացի որսվել է 1103 տոննա, վճարվել է շուրջ 72,5 մլն դրամ բնօգտագործման վճար:
2024-ին ընդհանուր չափաքանակը կազմել է 679 տոննա երկրու փուլով՝ 257 և 422: Փաստացի որսվել է 652,5 տոննա, վճարվել՝ 44,1 մլն դրամ բնօգտագործման վճար:
2023-ին սահմանվել է ընդհանուր 600 տոննա չափաքանակ երկու փուլով, յուրաքանչյուր փուլում՝ 300 տոննա: Փաստացի որսվել է 366,1 տոննա, վճարվել՝ 25,4 մլն դրամ բնօգտագործման վճար:
Այս տարիների ընթացքում աճ է նկատվել և՛ որսի սահմանաչափերի, և՛ փաստացի որսված ձկան չափաքանակների, ինչպես նաև վճարված բնօգտագործման վճարի մասով»,- ասաց նա: