211652_close_icon

Փաշինյանն ու Ալիևը շնորհավորանքներ են ստացել «Զայեդ» մրցանակին արժանանալու համար

views-count625 դիտում article-date 20:19 04-02-2026
Փաշինյանն ու Ալիևը շնորհավորանքներ են ստացել «Զայեդ» մրցանակին արժանանալու համար․

«Հարգելի Իլհամ Հեյդարի, սիրելի Նիկոլ Վովայի։ Ամբողջ սրտով շնորհավորում եմ ձեզ՝ 2026 թվականի միջազգային «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի դափնեկիր դառնալու կապակցությամբ»:

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարով

«Ինձ համար մեծ պատիվ է ամբողջ սրտով շնորհավորել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Միջազգային մարդկային եղբայրության մրցանակ շնորհելու կապակցությամբ»:

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոև

«Սրտանց շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ ստանալու կապակցությամբ»:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև

Նմանատիպ նյութեր