211652_close_icon
views-count3013 դիտում article-date 16:24 03-02-2026

Ընտրությունների մասնակցության վերաբերյալ չունենք որոշում, եթե ունենանք, կասենք. Սերժ Սարգսյան

Ընտրությունների մասնակցության վերաբերյալ չունենք որոշում, եթե ունենանք, կասենք։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 3–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն դատարանի բակում, գրում է news.am-ը։

Խոսելով ընդդիմադիր միասնական ճակատով ընտրությունների գնալուն, նա ասաց. «Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է, խոսքը չի վերաբերում մեկ ցուցակով գնալուն, կարծում եմ՝ դուք էլ եք այդպես կարծում։ Տեսնենք»։

Սերժ Սարգսյանը հավելեց, որ իրենք որդեգրել են սկզբունք, որ իրենց թիրախում միայն իշխանությունն է և Նիկոլ Փաշինյանը. «Մենք այդպես ենք վարվում և շարունակելու ենք այդպես վարվել»։

Նմանատիպ նյութեր