211652_close_icon

Վալոդյա Հարությունյանի սպանության գործով երկու մեղադրյալների կալանքը երկարացվեց երեք ամսով․ Aravot.am

views-count1228 դիտում article-date 20:38 23-01-2026
Երևանի ընդհանուր իրավասության քրեական առաջին ատյանի դատարանի Աջափնյակ 1 նստավայրում կայացավ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանության գործով առաջին դատական նիստը, որի ժամանակ քննարկվեց մեղադրյալներ Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի խափանման միջոցի հարցը։

Դատական նիստի սկզբում մեղադրյալ Նարեկ Օհանյանի պաշտպանը նշեց, որ իրենց դիտարկմամբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի կանոններին և պահանջներին, և միջնորդեց հանրային մեղադրողից պահանջել դատարանի կողմից սահմանված ժամկետում մեղադրական եզրակացությունը համապատասխանեցնել քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանջներին։

Լսելով նաև հանրային մեղադրողի դիրքորոշումը՝ դատարանը մերժեց միջնորդությունը։ Քրեական վարույթին խոչընդոտելու, փախուստի դիմելու և այլ ռիսկերով պայմանավորված՝ հանրային մեղադրողը ընդմիջումից հետո միջնորդեց մեղադրյալներ Գևորգ Հարությունյանի և Նարեկ Օհանյանի խափանման միջոց կալանքը թողնել ուժի մեջ և ժամկետը երկարացնել ևս երեք ամսով։

Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, որոշեց երկու մեղադրյալների խափանման միջոց կալանքը թողնել ուժի մեջ և այն երկարացնել երեքական ամսով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում 

Նմանատիպ նյութեր