211652_close_icon

Սարո Թովմասյանն ու Գոհար Ավետիսյանը հանդիպել են Գագիկ Ծառուկյանին․Oragir.News

views-count1615 դիտում article-date 21:58 20-01-2026

Գոհար Ավետիսյանը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Նա իր ինստագրամյան էջում հրապարակել է հոլովակ, որում նշում է, որ իր համար մեծ պատիվ է անձամբ Գագիկ Ծառուկյանի հրավերով մասնակցել հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում նրանք այցելել են Հիսուս Քրիստոսի կառուցվող արձանի տարածք։ Այցին միացել է նաև երգիչ Սարո Թովմասյանը։

Բացի այդ, սոցիալական ցանցերում տարածվել են հոլովակներ, որոնցում Սարո Թովմասյանը Գագիկ Ծառուկյանին ասում է, որ հավանում է նրա օգտագործած օծանելիքը, ինչին ի պատասխան Ծառուկյանը նշում է, որ պատրաստ է այն նվիրել երգչին։

Նմանատիպ նյութեր