211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձորի «Տարոն 3» թաղամասում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ օպերատիվ են գործել հրշեջ փրկարարները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1009 դիտում article-date 20:14 16-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Տարոն 3» թաղամասում այրվում է վագոն տնակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ջոկատի հրամանատար Հովհաննես Սահակյանի և խմբի պետ Ալբերտ Սուքիասյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Միքայել Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Անդրիասյանը և  Ալիկ Յարալյանը։
Հրշեջ փրկարարները մարել են Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Վալերի Բաբայանին պատկանող վագոն- տնակում առաջացած կրակը։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր