211652_close_icon

Վարդան Ղուկասյանին կրկին ԱԱԾ մեկուսարան են տեղափոխել. փաստաբանի ահազանգը

views-count1024 դիտում article-date 16:00 17-01-2026
 Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան, այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։

«Բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ եւ նրան տեղափոխելը ՔԿՀ կարելի է բնութագրել որպես հանցագործություն, որը միտված է մարդուն հասցնել մահվան, իսկ այս ՔԿՀ–ում բժիշկ չկա, բուժքույր է միայն»,– ասել է Զարուհի Փոստանջյանը։

Փաստաբանը «Շտապօգնություն» էր կանչել Ղուկասյանի համար, սակայն ՔԿՀ–ի աշխատակիցները թույլ չեն տվել նրանց ներս մտնել։

Նմանատիպ նյութեր