211652_close_icon
views-count823 դիտում article-date 22:51 19-02-2025

Արման Խաչատրյանն ու Բրունո Ֆուքսը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Փետրվարի 19-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսի հետ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, դրանց ամրապնդման և զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերին և տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր