211652_close_icon
views-count1897 դիտում article-date 11:36 15-01-2026

Վիգեն Էուլջեքչյանին հոսպիտալից տեղափոխել են Քննչական կոմիտե

Քիչ առաջ օդանավակայանում դիմավորեցինք ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կնոջը՝ Լինդային, նա հիմա չի կարողանում խոսել, որովհետև նախ շատ հոզված է, երկրորդը հայերեն չի խոսում, քանի որ ազգությամբ արաբ է։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ հունվարի 15–ին, զինվորական հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Մենք քիչ առաջ եկանք զինվորական հոսպիտալ, որտեղ ստուգվել է և պարզվել է, որ ամբողջությամբ առողջ է, և հիմա նա գտնվում է Քննչական կոմիտեի զինվորական բաժնում։ Հիմա կուղևորվենք այնտեղ, որ Լինդան հանդիպի ամուսնուն։ Մենք 10 րոպե ուժացանք, և չհասցրեցինք տեսնել Վիգենին։

Քննչականում գործողություններ պետք է արվեն, որոնք ընթացակարգային են։

Հոսպիտալի պետն ասաց, որ Վիգենը ստուգվել է, ամբողջությամբ առողջ է, որևէ ստցիոնար բուժման կարիք չունի, քայլում է»,–ասաց նա։

 

Նմանատիպ նյութեր