Ավելի եռանդով պիտի ծառայենք. ականի պայթյունից տուժած հրամանատարն իր անձնակազմի հետ հոսպիտալից դիրքեր կգնա․ տեսանյութ․ tert.am
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում օգոստոսի 28-ին ականի պայթյունից տարբեր բարդության մարմնական վնասվածքներ ստացած զինվորականները, ովքեր այս պահին գտնվում են Մուրացանի զինվորական հոսպիտալում, պատրաստվում են ապաքինվելուն պես հրամանատարի գլխավորությամբ դիրքեր վերադառնալ: Ասում են՝ երկար պառկել չեն կարող, ծառայակիցներն իրենց են սպասում:
Tert.am-ն այցելեց հոսպիտալ՝ հետաքրքրվելու նրանց առողջական վիճակով. «Հատուկ գնդի» ազատամարտիկ, այժմ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, ով պայթյունի հետևանքով կորցրել է ոտքերից մեկի կեսը, այսուհետ ևս չի պատկերացնում իրեն ծառայությունից դուրս: «Ինչպե՞ս եք, հրմանատա´ր» հարցին ուրախ ժպիտով պատասխանեց. «Ա´յ, դուք ո՞նց կլինեք, որ արձակուրդում լինեք: Ես հիմա արձակուրդում գտնվող մարդ եմ, հանգստանում եմ, էս ուրբաթ օրն արդեն դուրս կգրվեմ ու կգնամ իմ ընկերների մոտ: Փետից հարմարանք եմ սարքիլ տվել, որ հլա մինչև կաստիլ սարքիլը կապեմ ոտիս, գնամ տղերքի մոտ: Օրգանիզմս առողջ է, շուտ կլավանամ: Մեր սարերի ամեն առվից ջուր եմ խմում, ո՞նց առողջ չլինեմ»:
Հոսպիտալում գտնվելու ժամանակ ևս հրամանատարը չի մոռանում զինվորներին, և ինչպես ինքը պատմեց, զինվորներն էլ՝ իրեն. «Զինվորներս զանգում են, ասում՝ հրամանատար, մենք ոնց որ թուխսին կորցրած ճտեր լինենք: Ասում եմ՝ տղե´րք ջան, մինչև մի ամիսը ձեզ մոտ եմ: Հիմա ես իրավունք չունեմ չծառայելու: Ես ծառայում եմ ամենաչնաշխարհիկ վայրում»:
Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2014/09/10/hospital1/]այստեղ[/url]