211652_close_icon

Մարտի 1-ի գործով ոստիկանության նախկին պաշտոնյա Սաշիկ Աֆյանի մասով որոշում է կայացվել

views-count2224 դիտում article-date 23:32 12-01-2026
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Մարտի 1-ի գործով ոստիկանության պաշտոնյաներից մեկի դեմ հարուցված քրեական գործով որոշում է կայաացրել։

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշիկ Աֆյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Քրեական վարութով նախաքննական մարմինը հիմնավորել է, որ Ս. Աֆյանը 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա՝ քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որի հետևանքով անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
16 տարի անց դեռ կիսատ արդյունքներ են արձանագրվումմարտի 1-ի գործով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր