211652_close_icon

Եթե չեք հավատում, որ ընտրություններով հնարավոր է հասնել իշխանափոխության, մինչև ընտրությունները փոխեք իշխանությունը, ինչու՞մ է խնդիրը․ Մարուքյան

views-count973 դիտում article-date 18:43 12-01-2026
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը տելեգրամյան ալիքում  գրառում է կատարել․

«Նկատում եմ, որ վերջին շրջանում շատ քաղաքական գործիչներ և փորձագետներ հայտարարում են, թե իշխանափոխությունը հնարավոր է, բայց ոչ ընտրություններով, այլ՝ ինչ-որ այլ գործընթացների միջոցով։ 

«Ուզում եմ հասկանալ՝ նմանատիպ մտքեր արտահայտող մարդիկ ու՞մ ջրաղացին են ջուր լցնում։ Արդյո՞ք հենց գործող իշխանությունների շահերից չի բխում, որ ժողովուրդը հույս չկապի ընտրությունների հետ և չմասնակցի դրանց։

Եթե չեք հավատում, որ ընտրություններով հնարավոր է հասնել իշխանափոխության, մինչև ընտրությունները փոխեք իշխանությունը, ինչու՞մ է խնդիրը…

Ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների և հանրաքվեների միջոցով։ Հայ ժողովուրդը ամիսներ անց պատմական հնարավորություն է ունենալու փոխելու իր իսկ կողմից ձևավորված իշխանությունը։

Մարդկանց պետք է մոտիվացնել, որպեսզի նրանք ճիշտ օգտագործեն այդ հնարավորությունը, այլ ոչ թե հուսալքել, ետ պահել ընտրություններից՝ դրա փոխարեն ոչ մի իրական լուծում չառաջարկելով»,– գրել է նա։

Նմանատիպ նյութեր