Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել
Իրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել, հայտնում է Press TV-ն: Նշվում է, որ սուգը հայտարարվել է անկարգությունների ընթացքում տասնյակ իրանցիների, այդ թվում՝ անվտանգության ուժերի ներկայացուցիչների զոհվելու կապակցությամբ:
Հունվարի 8-ին Իրանում բողոքի երթեր են անցկացվել 1979 թվականին տապալված իրանական շահի ժառանգ Ռեզա Փեհլևիի կոչից հետո: Չնայած սոցցանցերում տարածված լայնածավալ ու զանգվածային ակցիաների տեսանյութերին, իրանական Fars գործակալությունը պնդել է, որ ելույթները «սահմանափակ» բնույթ են կրել: Բողոքի շարժման ակտիվացման ֆոնին երկրում անջատել են ինտերնետը, բջջային և քաղաքային հեռախոսակապը:
ԱՄՆ-ում գործող HRANA մարդու իրավունքների պաշտպանության ցանցի տվյալներով՝ Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 538-ի: Գրում է DW-ն։