211652_close_icon

Ոստիկանության կրթահամալիրի մոտ պարեկները հայտնաբերել են գլխիվայր շրջված «Honda Elysion», դրսում էլ տարբեր հատվածներում՝ արնանման հետքեր. ժամանել են փրկարարներն ու շտապօգնության բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count19173 դիտում article-date 20:30 11-01-2026
Այսօր՝ հունվարի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, հայտնաբերել են «Honda Elysion» մակնիշի վնասված ավտոմեքենա, իսկ դրսում՝ տարբեր հատվածներում, արնանման հետքեր և ճանապարհային երթևեկությունը կարգավորող կոտրված ցուցանակ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2  մարտական հաշվարկ, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Տեղում սակայն պարեկները քաղաքացու չեն հայտնաբերել։ Այս պահին միայն ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ մեկ հոգու քաղաքացիները օգնություն են ցուցաբերել, ապա դեպքի վայրից տեղափոխել են։

Արդյոք վիրավոր քաղաքացուն տուն են տեղափոխել, թե հիվանդանոց, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը պարեկները պարզում են։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Ավտոմեքենան էլ ավտոքարշակի միջոցով տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ճանապարհը եղել է անցանելի։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր