211652_close_icon

ԱՄՆ-ն հարվածել է Սիրիայում ԻՊ-ի տասնյակ թիրախների

views-count1426 դիտում article-date 20:10 11-01-2026
ԱՄՆ զինված ուժերը այլ երկրների հետ համատեղ շաբաթ օրը՝ հունվարի 10-ին, ավիահարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի (Իսլամական պետություն) օբյեկտներին, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը X սոցիալական ցանցում։

Այս հարվածները նշանավորեցին «Բազեի աչքի հարված» կոչվող գործողության երկրորդ ալիքը՝ ի պատասխան դեկտեմբերին ԻՊ-ի կազմակերպած դարանակալման, որի հետևանքով զոհվել էին Այովայի բանակի Ազգային գվարդիայի երկու զինվոր և որպես թարգմանիչ աշխատող ԱՄՆ քաղաքացիական անձը։

«Այսօրվա հարվածները հասցվել են Սիրիայի ողջ տարածքում ԻՊ-ի դիրքերին՝ մեր մարտիկների դեմ ուղղված իսլամական ահաբեկչությունը վերացնելու, հետագա հարձակումները կանխելու և տարածաշրջանում ամերիկյան ու գործընկեր ուժերը պաշտպանելու մեր մշտական հանձնառության շրջանակում,- ասվել է  հայտարարության մեջ և ընդգծվել,- «ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերը նախկինի պես վճռական են տրամադրված հետապնդելու այն ահաբեկիչներին, որոնք ձգտում են վնաս հասցնել Միացյալ Նահանգներին»։

CNN-ի աղբյուրի տվյալներով՝ գործողության ընթացքում կիրառվել է ավելի քան 90 բարձր ճշգրտությամբ զինամթերք, որոնց միջոցով խոցվել է ավելի քան 35 թիրախ։ Հարվածներին մասնակցել է ավելի քան 20 ինքնաթիռ։

Նմանատիպ նյութեր