Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին փայտանյութով բարձված կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է և բախվել քարե պատնեշին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է և բախվել քարե պատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի մակնիշը և վիրավոր վարորդի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել փայտանյութով, որի մի մասը թափվել է։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։