ՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին և նրա հետ քննարկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունը։
«Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը և ընդգծել առկա խնդիրներին համատեղ լուծումներ մշակելու արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։