211652_close_icon

Արգիշտի Քյարամյանը հերքում է, թե իր վերաբերյալ բարեվարքության ստուգման գործընթաց է իրականացվում․ news.am

views-count1075 դիտում article-date 16:53 09-01-2026
ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը հերքում է տեղեկությունները, թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր վերաբերյալ բարեվարքության ստուգման գործընթաց է իրականացվում։

«ՉԿա նման բան, իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը»,–NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արգիշտի Քյարամյանը։

Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչ գործունեությամբ է այս պահին զբաղվում, ՔԿ նախկին նախագահը նշեց, որ իրավաբանական և հաշվապահական ծառայություններ  մատուցող մասնավոր ընկերություն է հիմնել։

Անդրադառնալով հարցին, որ իշխանության և եկեղեցու միջև վերջին շրջանում լարված հարաբերությունների ֆոնին հաճախ է հիշատակվում նրա անունը, Քյարամյանը չցանկացավ մեկնաբանել տարածվող լուրերը։

«Սխալ են անում, որ եկեղեցու հետ կապված իմ անունը հոլովում են, այդ բնույթի հարցի չեմ պատասխանի»,–ասաց Քյարամյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր