211652_close_icon

Արցախի նախագահի պաշտոնակատարի որոշմամբ Կարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից

views-count4258 դիտում article-date 15:22 09-01-2026
Արցախի նախագահի պաշտոնակատարի որոշումով Կարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

«Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ. 1. Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից: 2.  Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,-ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր