211652_close_icon
views-count1186 դիտում article-date 22:06 09-08-2024

100-ից ավելի աշխատատեղ․ 4-4.5 մլն դոլարի ներդրում․ Գյումրիում հույս ունեն, որ գոնե մեկ գործարան կկառուցվի. aravot.am

Գյումրիում ամեն քայլափոխի հյուրանոցներ ու հյուրատներ կառուցելու ֆոնին վերջապես գտնվել է մեկ գործարար, որը ցանկություն է հայտնել այս քաղաքում գործարան հիմնելու։ 

Գործարարը Ռուսաստանի Դաշնությունում է գործունեություն ծավալում, և եթե նրա ծրագիրն իրականություն դառնա, ապա նման գործարան Հայաստանում կհմնվի առաջին անգամ։

Խոսքն աղբի վերամշակման գործարանի մասին է։ Այդ ծրագրի իրականություն դառնալու դեպքում գրեթե աշխատաշուկա չունեցող այս քաղաքում կստեղծվի մոտ 100 աշխատատեղ։ 

Այս մասին Aravot.am-ին ասաց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ մանրամասնելով, որ գործարանը կլինի էկոլոգիապես անվտանգ, աղբը կվերամշակվի առանց թափոնների։ Այն կլուծի նաև քաղաքի աղբահանության խնդիրը։

Գյումրիում  նման գործարան կառուցելու ցանկություն հայտնել է «ԱՐՄԷԿՈՏԵԿ» ընկերությունը, որն աղբի մշակման գործող գործարան ունի Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Հայաստանում, ինչպես արդեն նշեցինք, հիմնում է առաջին անգամ։ 

Գործարանը մտադիր են կառուցել  քաղաքի աղբադաշտի ու ծայրամասային թաղամասերից մեկի՝ Բուլվարայինի արանքում՝ 2 հա մակերեսով հողամասում։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր