211652_close_icon

Աշխատանքային պայմանագրերը 2026թ.-ին կկնքվեն միայն էլեկտրոնային եղանակով. ԱՍՀՆ պաշտոնյա

views-count1147 դիտում article-date 12:59 07-01-2026
Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտել տարվա սկզբից:

«Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա գործատուների և աշխատողների համար մի շարք խնդիրներ լուծել, մասնավորապես, նրանք այսուհետ կունենան պայմանագրի օրինակելի ձևով կազմված պայմանագիր: Մենք հարթակում նախատեսել ենք բոլոր պարտադիր լրացման ենթակա դաշտերը: Մենք հանդիպել ենք դեպքեր, երբ աշխատողները այդպես էլ իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը չեն ստացել, կամ ստացել են ավելի ուշ՝ քան նախատեսված էր աշխատանքային օրենսդրությամբ: Համակարգի ներդրումից հետո այս խնդիրը ևս լուծվում է, աշխատողն անմիջապես ստորագրումից հետո տեսնելու է իր պայմանագիրը»,-այս մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Ժորա Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր