1153 դիտում
15:07 28-10-2022
1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում ևս հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով. ԱՍՀՆ
1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում ևս 2023 թ․հունվարի 1-ից կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ, անկանխիկի անցման դրույթը վերաբերում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։
Վճարող կազմակերպությունը (բանկերից որևէ մեկը) ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Նախարարությունից միաժամանակ հիշեցնում են, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ՎՏԲ Հայաստան, Արդշին, Հայբիզնես և ԱԿԲԱ բանկերի միջոցով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5․000 դրամը։

Նմանատիպ նյութեր
2228 դիտում
10:09 09-10-2020
Արցախում հաշվառված անձանց հոկտեմբերի՝ կանխիկ տրամադրվող կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն Հայաստանում
4142 դիտում
11:59 04-06-2020
Այսուհետ կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն բացառապես փոստատարների միջոցով
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը