211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ ինքնազգացողությունը վատացած «Lexus»-ի վարորդի կյանքը հնարավոր է եղել փրկել ՊԾ Երևան քաղաքի գնդի ծառայության ավագ տեսուչի, շտապօգնության և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բժիշկների շնորհիվ․ ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ

views-count43525 դիտում article-date 16:59 22-07-2025
Այսօր՝ հուլիսի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի ծառայության ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ ապացուցեցին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ բազմաթիվ հորդորները, որ վարորդները ավտոմեքենաներում պարտադիր պետք է ունենան դեղատուփ՝ անհրաժեշտ բժշկական պարագաներով շատ կարևոր է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի ծառայության ավագ տեսուչ Ա․ Սարգսյանի գլխավորությամբ, ծառայության ընթացքում նկատել են, որ Մյասնիկյան պողոտայից դեպի նոր ճանապարհ տանող հատվածում «Lexus» մակնիշի ավտոմեքենան կայանված է ոչ երթևեկելի գոտում, ինչը կասկած է հարուցել նրանց մոտ ու մոտենալով ավտոմեքենային տեսել են, որ վարորդը գտնվում է միայնակ ու նրա ինքնազգացողությունը շատ վատ է։

Ս․ Սարգսյանը ռադիոկապով տեղեկությունը փոխանցում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ շտապ դեպքի վայր են հրավիրում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին ու մինչ կժամաներ բժիշկների հերթապահ խումբը, Ա․ Սարգսյանը, պարեկ Արմեն Ավետիսյանն ու կրտսեր պարեկ Բաբկեն Սարգսյանը անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում վարորդին՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող անհրաժեշտ բժշկական պարագները, ապա ժամանած շտապօգնության բժիշկները վարորդին տեղափոխում են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 58-ամյա Վ․ Ղ․-ն է։

Լուսանկարենրը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր