211652_close_icon

Հայտնիներ ովքեր ամուսնացան 2025-ին

views-count2191 դիտում article-date 17:34 06-01-2026
Ամփոփելով 2025-ը ELSTYLE.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր ամուսնացել են 2025-ին։

Հունվարի 4-ին դերասան Կարեն Ասլանյանն ամուսնացել է: Հարսանիքի առաջին մասը տեղի է ունեցել Կիպրոսում, իսկ երկրորդ հատվածը Հայաստանում:

Զույգի քավորը ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն է։

«Վերջին զանգ» հեռուստասերիալից հայտնի դերասան Լեւոն Մկրտչյանն ու նրա ընտրյալը՝ ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանն, օրինականացրել են իրենց հարաբերությունները։ 

Ապրիլի 26-ին դերասանուհի Ռոզա Դավթյանի և Գուրգենի հարսանիքն էր։

Ապրիլի վերջին ամուսնացել է երգչուհի Գաբի Գալոյանը։

«Վիվարոյի» սեփականատերեր Վիգեն Բադալյանի եղբոր՝ Վահե Բադալյանի որդին մայիսի 27-ին ամուսնացավ։

Ռոման Բադալյանի հարսանեկան արարողությունը ընթանում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգակին համալիրում:

Դերասաններ Վաչե Երիցյանը ու Սրբուհի Բալայանը ամուսնացան մայիսի 31-ին։
Պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Աշտարակի Կարմրավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Օգոստոսի 15-ին, տեղի է ունեցել երգիչ, երգահան, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի և սիրելիի՝ Անժելիկա Ավանեսյանի հարսանայց արարողությունը։
 

Նմանատիպ նյութեր