Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել բեռնատար «Mercedes»-ում․ այրվել է նաև հարևանությամբ կայանված «BMW»-ն․ մեքենաները դարձել են ոչ շահագործելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարագ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Խաչիկ Հովհաննիսյանը և պարեկ Լևոն Բաղդասարյանը։
Փրկարարները մարել են բեռնատար «Mercedes» մակնիշի և հարևանությամբ կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենաներում առաջացած կրակը, սակայն մեքենաները դարձել են ոչ շահագործելի։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։