211652_close_icon

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Nissan Quest»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count20219 դիտում article-date 21:26 05-01-2026
Այսօր՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան M4 ավտոճանապարհի 142 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 33-ամյա Արայիկ Ա․-ի վարած «Nissan Quest» մակնիշի և  72-ամյա Թոռնիկ Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Թոռնիկ Գ․-ն և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հայկ Մելիքսեթյանի, վաշտի հրամանատար Արտակ Օհանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռազմիկ Բաղրամյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտակ Գրիգորյանը և Արկադի Ներսեսյանը։ 

Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր