211652_close_icon

Բացի այն հանգամանքից, որ Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը գործում է օրենքից դուրս, ստիպված վա բանկ է գնում` ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պшտանդներին․ Տիգրան Աբրահամյան

views-count1798 դիտում article-date 10:21 05-01-2026
Ռեժիմն ինքն իր ընտրություն է առաջարկել հասարակությանը` ընտրելու տեսակ ու արժեհամակարգ, դրանով իսկ արագացնելով իր նախաձեռնության տապալումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Բացի այն հանգամանքից, որ Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը գործում է օրենքից դուրս, ստիպված վա բանկ է գնում` ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պատանդներին:

Եթե նույնիսկ որոշ մարդկանց մոտ կասկած կար կողմնորոշման, գործելու և ընտրություն կատարելու հարցում, ապա տիրադավների կերպարն ու կեցվածքն արագացրեցին հանրության` Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբվելու գործընթացը:

Միգուցե շատերի համար տիրադավները նոր են բացահայտվում որպես մարդկային տեսակ, սակայն պարզ է, որ նախկինում էլ ներսից են գործել որպես ուրացողները:

Մեկն Արցախն է դավաճանել, մյուսը` սեփական ընկերներին ու այդպես շարունակ»,-գրել է Աբրահամյանը։

 

Նմանատիպ նյութեր